Գիտնականները զգուշացրել են արևայրուքի հաբերի վտանգավորության մասին

Գիտնականները զգուշացրել են արևայրուքի հաբերի վտանգավորության մասին

Բժիշկները վերջերս ավելի ու ավելի են զգուշացնում կանտաքսանտին պարունակող արևայրուքի արտադրանքի վտանգավորության բարձր աստիճանի մասին։ Գրել է Daily Mail-ը։

Բժիշկ Ալեքսիս Յանգը նշել է, որ այս այս դեղանյութի ընդունումը մարդկանց արևապաշտպանության կեղծ զգացում է տալիս, մինչդեռ իրականում մաշկի քաղցկեղի ռիսկերն ու բացասական ազդեցությունները աչքերի և լյարդի վրա միայն մեծանում են:

Կանտաքսանտինի շնորհիվ, ինչպես բացատրել է բժիշկ Անդրեա Սուարեսը, մաշկը ձեռք է բերում ոչ թե սպասված ոսկե արևայրուք, այլ նարնջագույն կամ մանուշակագույն երանգ։ 

Բժիշկ Մոհիբ Տարինի խոսքով՝ նհութի չափաբաժինների ավելացումը կարող է հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ փսխում, ալերգիա և մկանային սպազմ։