Բժիշկը զգուշացրել է չրերի վտանգավորության մասին․ ո՞վ պետք է զգույշ լինի

Բժիշկը զգուշացրել է չրերի վտանգավորության մասին․ ո՞վ պետք է զգույշ լինի

Եթե ​​մարդն ավելորդ քաշ ունի ու ցանկանում է նիհարել, նա պետք է զգույշ լինի չրերի հետ։ Ասել է բժիշկ Մաքսիմ Կուզնեցովը։

Չորացրած մրգերի փոքր ծավալով բարձր կալորիականությունը կարող է հակասել հագեցվածության զգացում ստեղծելու նպատակին՝ նվազեցնելով սննդակարգի կալորիականությունը:

Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել չրերին վերաբերվել ինչպես քաղցրավենիքին, թույլ տալ երբեմն ուտել դրանք, բայց չտարվել դրանցով։

«Կերեք ոչ թե ծիրանի 2 չիր , այլ 10 ծիրան՝ ավելի շատ ծավալ, ավելի շատ հագեցվածություն, նույն օգուտը», - ասել է Մաքսիմ Կուզնեցովը:

Հագեցվածության հասնելու և սննդակարգում մագնեզիում ավելացնելու համար մասնագետը խորհուրդ է տվել չորացրածի փոխարեն ընտրել թարմ մրգեր, դրանք մեծ քանակությամբ օգտագործել՝ նվազագույն կալորիաներով հագեցածության զգացում ստեղծելու համար։

Բժիշկը նաև ընդգծել է չրերի բացառիկ օգուտները նորմալ քաշ ունեցող մարդկանց համար։

«Չորացրած մրգերի դեմ ոչինչ չունեմ, դրանք իսկապես շատ առողջարար են՝ շատ վիտամիններ, շատ բջջանյութ, համեղ, հագեցնող, բայց թյուր կարծիք կա, որ եթե այն առողջարար է, նշանակում է՝ կարող ես ուտել այնքան, որքան ուզում ես»,- գրել է Կուզնեցովն իր տելեգրամյան ալիքում։