Այ գիքորներ, այդպես էլ արիստոկրատ չդարձաք․ լարված վիճակ Երևանի քաղաքապետարանում

2018-ից հետո իրենց Բազազ Արտեմի տեղ դրած գիքորները, որոնք ինչքան էլ հարստացան, այդպես էլ արիստոկրատ չդարձան, վերջին ջեպկիրների նման մտել են ՀՀ քաղաքացու գրպանը։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ասաց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ամեն քայլի դիմում են, ընդհուպ մինչև պետական դավաճանության, միայն թե չկորցնեն իրենց կերակրատաշտը։

«Կենտրոնը բեռնաթափելու իմիտացիայով նախ իրենց չընտրվելու վրեժն են լուծում, հետո էլ հասկանալով, որ բնակչության մտավոր մասը մայրաքաղաքում է ապրում, փորձում են այդ մտավոր մասին շեղել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։