Չափերդ ճանաչի, է․ hերթական կռիվը Խաչատրյանի և Հայրապետյանի միջև
Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակը։ Այդ մասին այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։
Նա նշեց, որ այսօր երևաց՝ ով է ընդդիմություն, ով՝ այս իշխանության գրպանային ընդդիմություն։
«Երբ խոսքը վերաբերում է փողին ու բյուջեին, էլ խաղալ չի ստացվում, չէ՞։ Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է դավաճանում քեզ, երևանցի։ Նոր տարվա նվեր արեց՝ նոր թանկացում է բերում»,- նշեց նա։
Ապա, Հայրապետյանն անդրադարձավ «ՔՊ» խմբակցությանը։
«Թուրքի հետ եղբայրություն անողներին պետք է անդրադառնամ»,- նշեց նա։
Ի պատասխան՝ «Հանրապետությունից» Անի Խաչատրյանը տեղից գոռաց. «Չափերդ ճանաչի, է»։
Տիգրան Ավինյանն էլ հանգստացրեց Անի Խաչատրյանին՝ նշելով, որ ինքը կարձագանքի, եթե կարիք լինի։
Նարինե Հայրապետյանն էլ նշեց՝ միայն ՔՊ-ին կանդրադառնա, նրա ծառաներն այդքան չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։