Կարմիր գծերի դրույքաչափերը՝ հստակեցված
Քաղաքը բաժանում ենք երկու զոնայի՝ A և B, ու սահմանում ենք գոտիավորում՝ առանձնացնելով դրույքաչափեր։ Այդ մասին այսօր հայտարարվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում։
«Այսպես, A զոնայի համար մեկ ժամ կայանելու արժեքը կլինի 300 դրամ, մեկ օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար` 18000 դրամ և մեկ տարվա համար՝ 160 հազար դրամ։ B գոտում կայանելու համար մեկ ժամ կայանելը կարժենա 200, մեկ օրը՝ 1000, մեկ շաբաթը` 4000 և մեկ տարի 24000 դրամ»,- ներկայացվեց ավագանու նիստի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։