Բելգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Բելգիայի արտաքին գործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում անցկացրած բանակցությունները:
«Բելգիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին տեղի ունեցած, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, նաև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով քննարկումները շարունակելու նրանց ջանքերը»,- նշված է Բելգիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: