Շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է․ Վեդանտ Պատել

Երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին է վերաբերում, շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Հայտարարել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության մամուլի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այս հարցում քարտուղարն ու մյուսները շարունակում են խորը ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ նորություններ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։