Թուրքիայի Ադանայում հարձակում է իրականացվել իսլամիստական HÜDA PAR կուսակցության գրասենյակի վրա. կա զոհ

Թուրքիայի Ադանայում հարձակում է իրականացվել իսլամիստական HÜDA PAR կուսակցության գրասենյակի վրա. կա զոհ:
Հարձակման հետեւանքով ծանր վիրավորվել է կուսակցության շրջանային ղեկավար Սալեհ Դեմիրը, իսկ Ադանայում կուսակցության գլխավոր քարտուղար Սաջիթ Պիշկինը մահացել է։
Տղամարդը մտել է գրասենյակ և դանակով վիրավորել կուսակցության առաջնորդներին։ Նա ձերբակալված է։
Նշենք, որ HÜDA PAR-ը քրդամետ և իսլամամետ կուսակցություն է, որի չորս պատգամավորներ ընտրվել են խորհրդարանում իշխող AK Parti-ի ցուցակներով։ Սա միակ կուսակցությունն է, որը պաշտպանում է իսլամական իրավունքի ներդրումը և աշխարհիկության սկզբունքի վերացումը, ինչի համար ընդդիմադիր լրատվամիջոցներում մեծ քննադատության է արժանանում։
Տեսանյութն՝ այստեղ