Թուրքական Մալաթիա նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ

Թուրքական Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 17.43-ին, Դողանշեհիր շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,05 կիլոմետր խորության վրա։
Այսօր 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Ադանա նահանգում (Թուրքիայի հարավ)։