Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 2 զբոսաշրջիկ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Նախնական տվյալներով՝ Անթալիայի Մուրատփաշա թաղամասի բուտիկ հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 2 զբոսաշրջիկ, այդ թվում՝ մի կին, ազգությամբ լիբանանցի. հայտնում է HaberTurk-ը:
Պատմական Կալեյչի թաղամասի Ֆիքիրչը փողոցում գտնվող երկհարկանի բուտիկ հյուրանոցում հրդեհի բռնկվելուց հետո տարածք են ուղարկվել հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։
Հրդեհի հետևանքով 1 զբոսաշրջիկ է զոհվել, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 2-ը՝ ծանր։ Տուժածներին հիվանդանոցներ են տեղափոխել:
Ավելի ուշ հաղորդվեց, որ հրդեհի հետևանքով ծանր վիրավորված ևս մեկ զբոսաշրջիկ է մահացել, միջադեպի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2-ի։
Պարզվել է, որ Անթալիայի պատմական Կալեյչիի բուտիկ հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվածները Լիբանանի քաղաքացիներ Վիվիան Սաադն են (53) և Դորի Մհաննան (52): Նրանք մահացել են լոգարանում՝ իրենց իրերը հավաքելիս ծխահարության հետևանքով: Հայտնի է դարձել, որ Սաադի և Մհաննի երեխաները՝ Շանա Մհաննան (18) և Շիրլայ Մհաննան (23) գտնվել են կողքի սենյակում, նրանք անվնաս են և տեղափոխվել են ապահով տարածք:
Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննությունը շարունակվում է։
Տեսանյութն ու լուսանկարները՝ այստեղ