Ռոնալդուն նոր ռեկորդ է գրանցել

Ռոնալդուն նոր ռեկորդ է գրանցել

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2022 թվականի Աշխարհի առաջնության առաջին տուրի Գանայի դեմ խաղի լավագույն խաղացող (3-2):

Այսօրվա խաղում 37-ամյա հարձակվողը ռեկորդ սահմանեց՝ դառնալով պատմության մեջ առաջին խաղացողը, ով գոլ խփեց Աշխարհի հինգ առաջնություններում։

Ռոնալդուն յոթերորդ անգամ է ճանաչվում ԱԱ-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է: