Կոստա Ռիկան խոշոր հաշվով պարտվեց Իսպանիային

Կոստա Ռիկան խոշոր հաշվով պարտվեց Իսպանիային

ԱԱ-2022-ի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 7 անպատասխան գնդակ ուղարկեց Կոստա Ռիկայի թիմի դարպասը. գրում է ArmSport.am-ը։

Թիմերն ընդմիջման գնացին 3-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց իսպանացիների հարձակվող Դանի Օլմոն․

Իսպանացիների առավելությունը 21-րդ րոպեին կրկնապատկեց Մարկո Ասենսիոն՝ 2-0։

Հանդիպման 31-րդ րոպեին իսպանացիների առավելությունը դարձավ էլ ավելի խոշոր․ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Տորեսը։

Երկրորդ խաղակեսում Ֆերան Տորեսը դուբլ ձևակերպեց, իսկ Գավին էլ հաշիվը դարձրեց 5-0։

Խաղավերջում Սոլերն ու Մորատան մեկական գոլ խփեցին: 

Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը պարտվել էր Ճապոնիայի ընտրանուն: