Ճապոնացի ֆուտբոլիստները՝ Գերմանիայի դեմ խաղից հետո զարմացրել են (լուսանկարներ)

Ճապոնացի ֆուտբոլիստները՝ Գերմանիայի դեմ խաղից հետո զարմացրել են (լուսանկարներ)

Ճապոնիացի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության ժամանակ հսկայական տպավորություն են թողել խաղադաշտում, երբ մեկնարկային խաղում հաղթել են Գերմանիային: Այնուհետև նրանք կրկնապատկել են դրական տպավորությունը՝ իրենց հանդերձարանը թողնելով միանգամայան անթերի մաքուր և կոկիկ: Daily Mail-ի փոխանցմամբ, սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներում երևում է, որ խաղից հետո հանդերձարանի հատակը մաքրվել է, աղբը դասավորվել է կոկիկ կույտերի մեջ և նույնիսկ պատուհանները բաց են մնացել Ճապոնիայի հանդերձարանում օդափոխության համար:

Ի լրումն այս ամենին, Ճապոնիայի հավաքականի խաղացողներն ու անձնակազմը սեղանին թողել են օրիգամի կարապներ և շնորհակալական նամակ ճապոներեն և արաբերեն: