«Լավագույն» ավանդույթները շարունակվում են. մի ՆԻՊ-ը գնաց, մյուսը եկավ

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են. մի ՆԻՊ-ը գնաց, մյուսը եկավ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է նախորդ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի «լավագույն» ավանդույթները:

Մանասյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է ներկայացել ՀՀ Կառավարության կազմի հետ միասին, ավելին՝ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ նախկին ղեկավար-ընկերուհու, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ուղեկցությամբ:

Բնականաբար, Անահիտ Մանասյանը պարզ գիտակցում է, որ ՄԻ պաշտպանի պաշտոնը անկախ պաշտոն է և նա այդտեղ է, որպեսզի պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքները, այդ թվում և իշխանության ներկայացուցիչներից: Մերօրյա իրողություններում վերջին հանգամանքը հատկապես ակտուալ է, բայց տիկին Մանասյանին դա թերևս չի հուզում, եթե նա նման բացահայտ մտերմություն է ցուցաբերում իշխանության տարբեր օղակների պաշտոնյաների նկատմամբ: Իսկ եթե մի օր պետք լինի նրանց քննադատե՞լ: Հարցը, թերևս, հռետորական է:

Բայց ինչի՞ մասին է խոսքը. մենք վաղուց պարզել ենք, որ ՄԻՊ-ը վերածվել է ՆԻՊ-ի՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանության ինստիտուտի: Ուրիշ ոչինչ:

Ի դեպ, այս փաստը որևէ մեկը չի էլ փորձում քողարկել կեղծ ժողովրդավարական արժեքների անվան տակ: Այդպես, ապրիլի 21-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց. «Իմ տեղակալներից մեկը ՄԻՊ նշանակվեց, ներողություն՝ ընտրվեց»:

Оговорка по Фрейду, однако....