Ինչպե՞ս ընտրել բնական շոկոլադ

Ինչպե՞ս ընտրել բնական շոկոլադ

Ամանորին ընդառաջ սուպերմարկետներն առաջարկում են տարբեր շոկոլադե ֆիգուրների ու քաղցրավենիքի մեծ տեսականի։ Բայց երբեմն վառ փաթեթավորումը կարող է թաքցնել անճաշակ կամ նույնիսկ վնասակար արտադրանքը: Որակյալ ապրանք ձեռք բերելու համար կարևոր է հաշվի առնել հետևյալ նրբերանգները:

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք կակաոյի պարունակության տոկոսին. նշել է սննդաբանը։ Բարձրորակ շոկոլադը պետք է պարունակի առնվազն 35% կակաոյի կարագ և 15% կակաոյի փոշի։

«Շաքարի պարունակությունը նույնքան կարևոր դեր է խաղում։ Այն պետք է լինի ոչ ավելի, քան 50%: Որքան քիչ է, այնքան ավելի ինտենսիվ է արտադրանքի համը: Ընդհանրապես չպետք է լինեն արհեստական ​​համեր կամ գույներ:

Ընտրեք բնական բաղադրիչներով շոկոլադ և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին։ Որքան թարմ է շոկոլադը, այնքան այն ավելի համեղ է։ Խուսափեք արմավենու կամ կակաոյի յուղի փոխարինիչներով արտադրանքներից»,- եզրափակել է փորձագետը Gorodovoy պորտալին տված հարցազրույցում։