Մի շտապեք դեն նետել չհասունացած կիվիները. այս հնարքը թթու պտուղներն ավելի քաղցր կդարձնի

Երբեմն խանութից գնված կիվին այնքան թթու է լինում, որ շատերը չեն համարձակվում ուտել։ Մրգերի վատնումից խուսափելու համար ուշադրություն դարձրեք այս հնարքին։ Դա կօգնի արագացնել մրգերի հասունացումը։
Շատերը սխալմամբ կիվին պահում են սառնարանում։ Բայց ցածր ջերմաստիճանը, ընդհակառակը, թույլ չի տալիս պտուղները հասունանան։ Հետեւաբար, դրանք պետք է դրվեն տաք տեղում:
Պարզապես թողեք դրանք պատուհանագոգին: Ընթացը արագացնելու համար դրանք դրեք թղթե տոպրակի մեջ կամ փաթեթավորեք թերթի մեջ: 3-4 օր հետո մրգերի մեծ մասը հասունանում է և դառնում ավելի քիչ թթու. նշում է Gastronom պորտալը։