Լողավազանը հատուկ փակել են տվել. Էջմիածնի քաղաքապետը խուսափո՞ւմ է շարքային քաղաքացիներից

Լողավազանը հատուկ փակել են տվել. Էջմիածնի քաղաքապետը խուսափո՞ւմ է շարքային քաղաքացիներից

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը այս շաբաթ-կիրակի օրն անցկացրել է ամուսնու հետ Արագածոտն մարզի հանգստյան համալիրներից մեկում:

MediaHub-ի աղբյուրը նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ պաշտոնյան հանգստյան օրերն անցկացնում է հանգստյան տանը: Հարցն այն է, սակայն, թե ինչպե՞ս է դա անում: Խնդիրը նրանում է, որ Դիանա Գասպարյանը երեկոյան հյուրանոցային համալիրի լողավազանը փակել է տվել, որպեսզի ինքն ու ամուսինը առանձին վայելեն լողավազանն ու շոգեբաղնիքը:

«ՀՀ պաշտոնյաների այդ մոլուցքը՝ մշտապես իրենց ու շարքային քաղաքացիների միջև բևեռացում ստեղծել, ուղղակի աբսուրդի է հասնում: Այսինքն ստացվում է, ինքն այնքան բարձր է բոլորիցս, որ չի ուզում նույնիսկ լողավազանում մեր հետ լողա՞, հա՞: Ի դեպ, ես իրեն ու ամուսնուն այդպես էլ ո՛չ ընթրիքին, ո՛չ էլ նախաճաշին չտեսա, հիմա հասկանում եմ՝ երևի սնունդն էլ սենյակ էին պատվիրում, որ հանկարծ հասարակ մահկանացուներս իրենց ախորժակի վրա չազդենք»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ինքը ճշտել է հյուրանոցում, որ եթե ցանկանում ես լողավազանը մեկ ժամով փակել, ապա դա հավելյալ գումար արժե՝ 25 000  դրամ: 

«Դե իրանց համար դա գումար չի, կարևորը ժողովրդից անջատված լինեն, հանկարծ չառնչվեն մարդկանց հետ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ Դիանա Գասպարյանը վերջերս է ամուսնացել: