Նույնիսկ ամենասուր իրավիճակներում մեր բոլոր ջանքերն ուղղված են խաղաղությանը․ Փաշինյան

Մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը։ Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռմխելիությունը պետք է պաշտպանվի, այդ թվում մեր բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, ապա այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է։ Այս մասին այսօր Հանրային հեռոիստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց գործողցությունները հստակ լինեն միջազգային հանրության համար և իրավիճակի մասին միջազգային հանրությունը պետք է հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն ստանա։

«Մենք ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով աշխատում ենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում