Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին

Ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Ընդդիամդիրների այն ձևակերպումը սխալ է, որովհետև հոգեհանգստի համար պարտադիր պայման կա՝ ինքը ծնված, հասունացած, տարիքը առած, մահացած պետք է լինի։

Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության այն կարծիքի մասին, թե Փաշինյանի ելույը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստ էր։

«Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել։ Մեր ամբողջ խնդիրը և նպատակը եղել և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան և մենք այդ խնդիրը ձևակերպել ենք իրագործելու համար, մենք չենք հայտարարել՝ ահա, ժողովուրդ, այսօրվանից բացվեց խաղաղության դարաշրջանը, մենք ասել ենք, որ խնդիր է այդ դարաշրջանը ստեղծելը: Հավատում եմ դրան, թե ոչ, դա առաքելություն է, որը պետք է իրականացնենք: Այդ օրակարգին նվիրվածությունը երբեք չի սասանվել:

Այլ բան, որ մենք հասկանում ենք, որ դա միայն մեզնից չի կախված, բայց մյուս կողմից՝ մենք նաև հասկանում ենք, չի կարելի անընդհատ բերել փաստարկ՝ դե, քանի որ միայն մեզնից չի կախված՝ մենք անելիք չունենք:

Մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ և Ձեր հարցը, թե ես հավատում եմ դրան, կրկնեմ՝ ինչքան սուր է վիճակը, այնքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Խաղաղության մասին խոսելը դեռ չի նշանակում հայտարարել, որ այդ խաղաղությունը, ահա, այլևս հաստատված է»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում