Խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել․ Փաշինյան

Շատ քննարկվում է, թե «վայ, ստորագրելու, վայ ստորագրեց, վայ, կստորագրի, թե չի ստորագրի»։ Տպավորություն է ստաղծվում, որ ինչ-որ ստորագրմանը նախապատրաստված փաստաթուղթ կա սեղանին և խնդիրն այս վիճակում է՝ ստորագրենք, թե չստորագրենք։ Եթե այդպես լիներ, բավանակին լավ կլիներ։ Խնդիրն այն է, որ այսօր սեղանին ստորագրման համար որևէ փաստաթուղթ չկա։

Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, մի քանի տարբերակ, եթե մենք ենք պատրաստել, բնականաբար մենք պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք նաև աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմից»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց նաև իր ելույթը ԱԺ-ում, որից հետո բացասական արձագանք եղավ հանրության կողմից։ Վերջինս ընդգծեց, որ արձգանքը ոչ թե իր ելույթին էր ուղղված այլ այն ապատեղեկատվությանը, որը ստեղծվեց իր ելույթից հետո։

«Մենք ասում ենք հետևյալը՝ խաղաղության պայմանագրի հիմքում, տրամաբանական է, որ պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»,-շեշտեց նա և հավելեց, որ կա գաղափար, որ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից:
Վերջինս ընդգծեց, որ իրենց ընկակմամբ՝ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել:

«Տեսեք, կա հետևյալ նրբությունը. Փարիզում էլ, ասացի՝ մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- շեշտեց վարչապետը և հավելեց, որ ԼՂՀ-ն պետք է լինի ԼՂՀ-ի հարցով հիմնական բանակցողը և շահառուն։

Մանրամասները՝ տեսանյութում