Մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանին, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին. Նիկոլ Փաշինյան

Գիտեք, ես վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերի հետ շփման արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ աճ ունեցել, նույնիսկ, մի խոսակցության ժամանակ ասվեց, թե ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը։ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ներկայացրեց, որ սրան արձագանքել է՝ Հայաստանում հակառակ մտավախությունն է, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին։

«Մեկ այլ ձևակերպմամբն՝ ասում են, որ մտավախություն կա՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ արձագանքելով, թե մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից:

Իրականում, սա բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն է, որովհետև եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ և ՀԱՊԿ-ի նախագահողը պիտի բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին. շատ բարդ իրավիճակ է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հստակ քաղաքական գնահատական են ակնկալում։

Մանրամասները՝ տեսանյութում