Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել՝ ՀԱՊԿ չկա. Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Սոթք-Խոզնավարի իրադարձություններից հետո դիմել են ՀԱՊԿ-ին և իր ձևակերպմամբ՝ տարօրինակ արձագանք են ստացել։

«Ասացին՝ գիտեք՝ սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում, ու դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը, որովհետև ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ-ն էլ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա կազմակերպություն»,-շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում