Ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս:

Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը իրենց առանձին փաթեթներն ունեն՝ Փաշինյանն արձագանքեց՝ չի կարելի ասել, որ յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի։

«Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, ապա պիտի արձանագրեմ հետևյալը՝ այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք, գուցե, մի քիչ այլաբանորեն, գուցե, մի քիչ դիավանագիտորեն, երբեմն՝ շատ ուղիղ ասել են դրա մասին և մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք», - ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում