Քոչարյանը, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Փաշինյան

Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել, պատասխանատվություն վերցնել, ապա ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը և անձամբ ես գիտակցում եմ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը։ Այս մասին այսօր Հանրային հեռոիստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով օրեր առաջ կաթողիկոսի և ՀՀ-ի ու Արցախի նախկին նախագահների հանդիպման և դրանից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին։

«Կա նաև երկրորդ կողմը՝ բանակցային գործընթացից տեղյակ լինելը, ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել, որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացի մասին տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ։ Իրականում, բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։ Այո, մեր թիմակիցները տեղյակ են, ՔՊ-ն ամբողջությամբ տեղյակ է բանակցային գործընթացից, ԱԽ-ն ամբողջությամբ տեղյակ է, ԼՂՀ իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են։ ԼՂՀ նախագահը բանակցություններում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չէ»,-ասաց նա։

Փաշինյանն ընգծեց, որ ընդդիմադիրները ևս զրկված չեն այս տեղեկությունները ստանալուց։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում