Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Հունաստանը և Ուկրաինան համատեղ ծովային դրոններ կարտադրեն հունական նավաշինարաններում

Blog Image

Ուկրաինայի զինված ուժերի համար ծովային վերջրյա անվարորդ նավերի (USV / Unmanned surface vehicle, ծովային դրոններ) համատեղ արտադրությունը Հունաստանի նավաշինական գործարաններում դարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անցյալ կիրակի օրը կայացած հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկը։

Համաձայն Kathimerini-ի աղբյուրների՝ USV-ների համատեղ արտադրության մասին համաձայնագիրը վերաբերում է ինչպես ուկրաինական, այնպես էլ հունական զինված ուժերին։

Ընդհանուր առմամբ, արտադրական գիծ կբացվի հունական նավաշինարաններում, որոնք հնարավորություն ունեն նման համակարգեր մշակելու։ Արտադրանքի մի մասը կօգտագործվի Ուկրաինայի զինված ուժերի կողմից, իսկ մյուս մասը կհամալրի Հունաստանի զինանոցը։ Կօգտագործվեն նաև հունական ընկերությունների տեխնոլոգիաները։

 

Send