Գդանսկում Լեհաստանի` Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը երկկողմ հարաբերությունների վատթարացման դրսևորում է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին։
Այլ հայտարարություններ Ռուսասանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարից՝
- Լեհաստանում երկաթուղային միջադեպի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են;
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ալյասկայում քննարկել են Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորումը, և այդ ժամանակվանից ի վեր այս թեմայի շուրջ որևէ զարգացում չի եղել;
- Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայում տեղակայված ռազմական և կիսառազմական օբյեկտներին;
- Ռուսաստանի զինված ուժերը հակազդում են Կիեւի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան զենքի հարվածներ հասցնելու փորձերին։
