Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«ԼՈՒԿՕՅԼ»-ը նախատեսում է արտասահմանյան ակտիվները վաճառել 1 միասնական փաթեթով

Blog Image

Ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերությունը նախատեսում է արտասահմանյան ակտիվները վաճառել մեկ միասնական փաթեթով, գրել է Bloomberg-ը։

Ըստ պարբերականի՝ հետաքրքրված գնորդներն են «ADNOC»-ը, նաև «Carlyle»-ը, «Chevron»-ը և «Exxon Mobil»-ը։

Որոշ ընկերություններ դիտարկում են առանձին օբյեկտների գնումը։ Այսպես, Chevron-ը և Exxon-ը ուսումնասիրում են «Լուկօյլի» բաժինն իրաքյան «Արևմտյան Քուրնա - 2» հանքավայրում, իսկ ADNOC-ի համար ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են ընկերության ակտիվներն Ուզբեկստանում։

 

Send