Իրանն Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին հարյուրավոր անօդաչուներ է փոխանցել

Իրանն Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին հարյուրավոր անօդաչուներ է փոխանցել

Ռուսաստանը հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում: Ըստ արևմտյան հետախուզության պաշտոնյաների՝ այս ամենն արվել է չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին Թեհրանին՝ դրանք չուղարկելու մասին. հայտնում է Associated Press-ը:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը սկսել է այդ անօդաչուների կիրառումն ուկրաինական թիրախների դեմ, սակայն անօդաչուները, ըստ երևույթին, գործուն են և պատրաստ են օգտագործման, ասել են պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով են խոսել: