Մոսկվայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 70 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 70 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում օգոստոսի 26-ին օդի ջերմաստիճանը գերազանցել է 70 տարվա վաղեմության ռեկորդը, ժամը 11:00-ին օդի ջերմաստիճանը հասել է մինչև +30,3 աստիճանի. Ria.ru-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Սինենկովը:

«Այո, մեզ մոտ արդեն ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։ Ժամը 11-ին եղել է +30,3 աստիճան։ Եվ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ», - ասել է Սինենկովը։