Նորվեգիան հրաժարվել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար

Նորվեգիան հրաժարվել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար

Նորվեգիայի Թագավորության էներգետիկայի և նավթի նախարար Տերյե Օսլանդը հայտարարել է, որ իր երկիրը չի նվազեցնի բնական գազի գինը Եվրամիություն ներկրողների համար՝ չնայած էներգետիկ ճգնաժամին. գրում է kommersant.ru-ն՝ մանրամասնելով, որ Եվրոպա գազի մատակարարումների քառորդ մասը գալիս է Նորվեգիայից։

Տերյե Օսլանդը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունը 20 տարի առաջ հրաժարվել է երկարաժամկետ պայմանագրերի պրակտիկայից՝ հօգուտ սփոթ պայմանագրերի:

Օգոստոսի 18-ին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԵՄ ընկերությունների ղեկավարները, որոնք ներմուծում են նորվեգական գազ, «մասնավոր կերպով» խնդրում են Նորվեգիային «համաձայնել գազի արտահանմանն իջեցված գնով»։

Ամբողջ շաբաթ Եվրոպայում գազի գները բարձրանում են. օգոստոսի 25-ին Լոնդոնի ֆոնդային բորսայում սեպտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է ռեկորդային մակարդակի մարտի սկզբից՝ այս պահին գինը բարձրացել է մինչև 3300 դոլար 1000 խմ-ի համար: