Արսեն Թորոսյանի «մեռելածին» քննադատությունները

Ընդդիմության կողմից վարչապետի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց հարուցելը ձախողված է ի սկզբանե, այսինքն՝ մեռելածին պրոցես է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:
Նախկինում իր ղեկավարած
առողջապահական ոլորտը կազմաքանդած Արսեն Թորոսյանն այսօր Փաշինյանի «թույլտվությամբ» հանգրվանել է ԱԺ-ում և օրենսդիր գործունեությամբ զբաղվելու փոխարեն քննադատում ու պիտակավորում է ընդդիմությունը:
Փաշինյանն ու ՔՊ-ականները պետք է պատերազմից անմիջապես հետո հրաժարական ներկայացնեին, սակայն նրանք պատսպարվեցին բունկերներում, ինչից հետո, ստանալով տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների կանաչ լույսը, վերարտադրվեցին, որպեսզի շարունակեն «խաղաղության» դարաշրջանը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: ՔՊ-ն մնում է իշխանության ոչ թե ընդդիմության թուլության կամ հայ ժողովրդի կամքի արդյունքում, այլ գեոպոլիտիկ պատվերի: Պատվերը կատարելուց հետո ՔՊ-ի և Արսեն Թորոսյանի մասին ՀՀ քաղաքացիներն այլևս երբեք չեն լսելու: ՔՊ-ն արտագաղթելու է Արևմուտք՝ «թավշյա» ֆինանսները վայելելու համար:
Վահրամ Բագրատյան