Հանուն Փաշինյանի` Հովիկ Աղազարյանը բանակը դարձնում է «քավության նոխազ»

Հանուն Փաշինյանի` Հովիկ Աղազարյանը բանակը դարձնում է «քավության նոխազ»

«Թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ»: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Միայն Փաշինյանի «գթասրտության» արդյունքում ԱԺ-ում հայտնված, իր «յուրահատուկ» մտքերով աչքի ընկնող Հովիկ Աղազարյանը ցանկանում է բանակը դարձնել «քավության նոխազ»՝ Փաշինյանին և ՔՊ-ական վերնախավին պատերազմի հետևանքներից «մաքրելու» համար:

Աղազարյանն իրենց թիմի համար ալիբի է ստեղծում՝ թիրախավորելով բանակին, նախկիններին՝ բոլորը մեղավոր են, միայն ոչ Փաշինյանն ու ՔՊ-ի վերնախավը:

ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության և հայակործան կապիտուլյացիայի համար մեղավոր են ՔՊ-ականները՝ նրանց իշխանությունից հեռացնելու պարագայում միայն հնարավոր կլինի փրկել Արցախն ու Սյունիքը: Հայոց բանակը չպետք է թիրախավորել՝ զինված ուժերը պետք է հզորացնել, սակայն ոչ ՔՊ-ի օրոք, երբ պաշտպանության նախարարը պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանն է:

Վահրամ Բագրատյան