ՔՊ-ական Մարիա Կարապետյանը խաղաղություն է քարոզում ցեղասպան Թուրքիայի հետ

ՔՊ-ական Մարիա Կարապետյանը խաղաղություն է քարոզում ցեղասպան Թուրքիայի հետ

Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Մարիա Կարապետյանը:

Լեզվաբան-երկրագետ Մարիա Կարապետյանը փորձում է ՀՀ քաղաքացիներին համոզել, որ ՔՊ-ն չի հանձնում հայկական հողերը, ազգային, պետական շահերը, այլ դրանք պաշտպանում է՝ «յուրահատուկ ձևով»: Շուշին և Հադրութը հանձնված են, հայ-թուրքական գործընթացը մեծ թափով առաջ է ընթանում՝ ՔՊ-ականները հարստանում են, իսկ ՀՀ քաղաքացիները` արտագաղթում և աղքատանում: Սա է փաշինյանական Հայաստանի գորշ իրականությունը:

Մարիա Կարապետյանն ԱԺ-ում է հայտնվել Փաշինյանի բարի կամքի շնորհիվ և այժմ քարոզում է խաղաղություն հայ ազգին ցեղասպանած, Արևմտյան Հայաստանն օկուպացրած, հազարավոր հայկական եկեղեցիները քանդած կամ մզկիթների վերածած Թուրքիայի հետ:

Թուրքիան ունի բազմաթիվ նախապայմաններ Երևանին և երբեք հետ չի կանգնելու այդ նախապայմաններից՝ դա նշանակում է, որ հենց ՔՊ-ն պետք է հետ կանգնի նախապայմաններից և խաղաղության քարոզչություն իրականացնի բոլոր հարթակներից:

Վահրամ Բագրատյան