Պոպուլիզմը՝ ՔՊ-ականների տնտեսական քաղաքականության հիմք

Պոպուլիզմը՝ ՔՊ-ականների տնտեսական քաղաքականության հիմք

Հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը:

ՔՊ-ականներն ապրում են իրենց իսկ կողմից «հորինված իրականությունում»՝ հայկական տնտեսության ողբալի վիճակի մասին խոսում են թե անկախ տնտեսագետներն ու փորձագետները, թե վիճվարչության տվյալները: Հավանաբար, Պապոյանին «հրահանգված» է փլատակների վերածված հայկական տնտեսության մասին «հեքիաթներ» հորինել:

Փաշինյանն ու թիմը ոչինչ չեն արել ՀՀ տնտեսության զարգացման համար՝ միլիարդավոր դոլարների ներդրումների մասին խոստումները մնացին օդում կախված, մարզերում և գյուղերում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր, իսկ գնաճն ու արտագաղթը միայն խաթարում են տնտեսական ակտիվությունը: Գործող իշխանությունների քայլերի հետևանքով ՀՀ-ն ավելացնում է միայն արտաքին պարտքը՝ Հայաստանն ապագայում կարող է ճանաչվել սնանկ պետություն՝ ի վիճակի չլինելով վճարել պարտքերը: ՔՊ-ականներն ավելացնում են երկրի արտաքին պարտքն ու սեփական պարգևավճարները:

ՀՀ քաղաքացիներն ապրում են աղքատության ճիրաններում՝ գնաճն ավելի է աղքատացնում ՀՀ քաղաքացիներին, իսկ միջին խավի ներկայացուցիչներն ու աշխատուժն արտագաղթում են Արևմուտք կամ ՌԴ:

Այդ պայմաններում ՔՊ-ականները կարծես թե ծաղրում են հայ ազգին՝ տնտեսական ակտիվության մասին ինչ-որ թվեր ներկայացնելով: ՀՀ քաղաքացիներն ամեն օր մտնում են խանութներ և շուկաներ՝ տեսնում են գնաճն ու սեփական սառնարանի պարունակությունը: ՔՊ-ականները որոշել են պոպուլիզմը ներքին և արտաքին քաղաքականությունից տեղափոխել նաև տնտեսական դաշտ:

ՀՀ-ում իշխանափոխությունը վերոնշյալ խնդիրները լուծելու միակ գործուն միջոցն է՝ սեփական կամքով Փաշինյանն ու թիմը երբեք չեն հեռանալու: