Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան

Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը։ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն»,- նշել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին: «Այն շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։

Ըստ նրա՝ կարևոր է, որ մյուս երկրներն էլ նպաստեն «խաղաղության գործընթացին»: