Բեռնատար, ավտոբուս և այլ մեքենաներ են բախվել․ 5 մարդ է մաhացել (տեսանյութ)

Ղազախստանի Ժամբիլի մարզում սարսափելի վթար է եղել։
Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 մարդ է մահացել, հայտնել են ղազախական լրատվամիջոցները։
Վթարի վայրից տեսանյութեր են հրապարակվել սոցիալական ցանցերում։ Կադրերում երևում են բեռնատար, ավտոբուս, մեքենա փոխադրող և այլ տրանսպորտային միջոցներ։
Ոստիկանությունը հայտնել է, որ տուժել է ևս 5 մարդ, հարուցվել է քրեական գործ։
Տեսանյութն այստեղ