ԱՄՆ-ը դադարեցրել է օգնությունը Վրաստանին՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

ԱՄՆ-ը դադարեցրել է օգնությունը Վրաստանին՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

Միացյալ Նահանգները Noble Partner 2024 զորավարժությունների անժամկետ հետաձգումից հետո սառեցրել է Վրաստանին տրամադրվող օգնությունը։ Հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։

Այս որոշման պատճառը Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումն է եղել։ «Այս օրենքի արդյունքում Միացյալ Նահանգները սառեցրել է օգնությունը Վրաստանին։ Ու եվրամիությանն ինտեգրումը նույնպես տեղի չի ունենում»,- ասել է Զեյան՝ չհստակեցնելով, թե ինչ օգնության մասին է խոսքը։