Իրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. նորընտիր նախագահը հոդված է գրել

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Նախագահի ուղերձը հրապարակվել է Tehran Times-ում։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը կողմ է «ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, այլ ոչ թե տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է գերիշխանության և գերակայության հասնել մյուսների նկատմամբ»։
Նա նշել է, որ հարևան ու եղբայրական պետությունները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի և միմյանց անհիմն զսպելու վրա։
Իրանը, Մասուդ Փեզեշքիանի, կձգտի ստեղծել պայմաններ, որոնցում ռեսուրսները կուղղվեն տարածաշրջանի զարգացմանը և առաջընթացին։
Իրանի նախագահը նաև անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նշելով, որ Թեհրանը փորձում է խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև, և որ իր երկիրը կաջակցի դրան ուղղված նախաձեռնություններին։ «Չինաստանն ու Ռուսաստանը մեզ աջակցել են դժվարին պահերին, և մենք խորապես գնահատում ենք այս բարեկամությունը։ Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ վարչակազմը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը»։
Նախագահը նաև ընդգծել է, որ Իրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։