Բժիշկը զգուշացրել է ամանորյա մի ավանդույթի վտանգների մասին

Ցանկություններով թերթիկներ վառելու ամանորյա ավանդույթը և մոխիրով մեկ բաժակ շամպայն խմելը կարող է վնասել առողջությանը, ասել է «Կրասնոդար» հեռուստաալիքին ասել է մեթոդոլոգ Ալեքսանդր Գորյաչովը։
Նրա խոսքով՝ թղթի և թանաքի բաղադրությունը կարող է առաջացնել ալերգիա, ստամոքս-աղիքային խանգարումներ և այլ տհաճ հետևանքներ։
«Տպիչի թերթիկները սովորաբար ստեղծվում են օրգանական նյութերից, որոնք փոքր քանակությամբ հեշտությամբ կարող են քայքայվել ստամոքսում։ Սակայն հաճախ արտադրության ընթացքում գումար խնայելու համար ավելացնում են լաթի կտորներ, մակուլատուրա և վերամշակվող նյութեր»,- պարզաբանել է բժիշկը։
Գորյաչովը նշել է, որ ամանորյա տոներն արդեն ծանրաբեռնում են օրգանիզմը ծանր սնունդով և ալկոհոլով։ Թղթի մոխիր խմելը կարող է վատթարացնել իրավիճակը՝ առաջացնելով այրոց, փսխում կամ փորլուծություն: Բացի այդ, թղթի արտադրության մեջ օգտագործվող ներկանյութերն ու քիմիական նյութերը կարող են լրացուցիչ վնաս պատճառել: