Չորս տարուց մետրոյի նոր կայարան կունենանք․ Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հետ կապված քննարկում ենք ունենալու։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրատեսական է այս տարի մրցույթ հայտարարելը, որին ի պատասխան, նիստին մասնակցող քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծն արդեն ամբողջական կա, փորձաքննությունների փուլում է, դրանից հետո արդեն ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին արդեն նախագիծը կքննարկվի։
«Չորս տարում մենք նոր կայարանը կունենանք»,- նկատեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։