Պետք է չվախենանք ու հրաժարվենք այն հանգույցներից, որ խոստացել ենք․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումային ծրագրերին և շեշտեց, որ պետք է գնալ ճիշտ ծրագրերի ճանապարհով, որպեսզի չստացվի՝ գումարը ծախսվում է, բայց նպատակին չի ծառայում։
«Երևանի ենթակառուցվածքային զարգացման հետ կապված վերջերս քննարկում էինք Եղվարդի խճուղին Թբիլիսյան խճուղուն միացնելու նախագիծը։ Բայց հոսքերը մտցնում ենք Երևան, հետո մտածում՝ ոնց պետք է կառավարենք, մինչդեռ Դիլիջանից Արտաշատ գնացող մեքենայի համար, Երևան մտցնելու փոխարեն, պետք է շրջանցող ճանապարհներ ստեղծելու մասին մտածենք։ Քանի որ անգամ տրանսպորտային հանգույցներ ստեղծելը չի օգնի մեծ հոսքերի դեպքում։ Շրջանցիկ ճանապարհներ պետք է ստեղծենք, սա ճիշտ մոտեցում է։ Եվ այն հանգույցները, որ նախկինում խոստացել ենք, պետք է չվախենանք ու հրաժարվենք դրանցից։ Շեշտը դնում ենք շրջանցիկ ճանապարհների վրա»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ պետք է լուծումներ գտնել ու անել ներդրումներ, որոնք միջավայրի առումով փոփոխություններ կբերեն։
Մանրամասները՝ տեսանյութում։