Խաղաղություն բառը թմրանյութի պես կերակրում են հասարակությանը․ Մանուկյան
Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ արտահայտած մտքերով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին և կանոններին։ Չի հասկանում, որ նմանատիպ հարցերի դեպքում գոյություն ունի միջազգային իրավունք և կանոններ, նա ոչ մի բանակցային սկզբունքների մասին չխոսեց։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ Ալիևը հայտարարում է, որ այն, ինչ իր տիրապետության տակ է՝ իրենն է։ Այդ սկզբունքով է հիմնավորում, որ օկուպացված տարածքներից զորքերը չի ուզում դուրս բերել, իսկ Հայաստանի կողմից ոչ մի պատասխան, զրո։
«Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ օպտիմալ է այնպիսի միավորների ձևավորումը, որոնք երկու կողմերին էլ ապագայում հնարավորություն չեն տալու միակողմանի շահ ձևավորել։ Այս ամենը բխում է միջազգային իրավունքից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հավելեց․ «Հասարակությանը թմրեցնելու համար, լոկ մեկ բառ ամեն օր հետևողականորեն կրկնում էր իշխանությունը՝ «խաղաղություն»։ Ընդդիմադիր պատգամավորներով, երբ հնարավորություն ունեցանք ծանոթանալու այդ բանակցությունների սեղանին դրված առաջարկների փաթեթին, երբ բարձրաստիճան իշխանականներից լսում էի ինչ էին խոսում, ինձ թվում է՝ մենք տարբեր թեմաների մասին ենք խոսում»։
«Ես սևով սպիտակի վրա գրված տեսել եմ Ադրբեջանի առաջարկները ու հայկական կողմի խուսանավելը, բայց դրա հետ մեկտեղ լսում ես հուսավառությունը, որ Արմեն Գրիգորյաններով, Նիկոլ Փաշինյաններով հրամցնում էին հասարակությանը։ Խաղաղություն բառը թմրանյութի պես կերակրում են հասարակությանը»,- շեշտեց նա::
Մանրամասները՝ տեսանյութում