Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները․ Մինասյան
ՀՀ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միակ մտահոգությունը սեփական իշխանությունն ու լափամանը պահելն է։ Եթե Նիկոլ Փաշինյանից սեփական կալոշն ուզես, չի տա, պայքար կտանի մինչև վերջ, բայց եթե ուզես Հայաստանի ու Արցախի տարածքները, մեծ հաճույքով կտա, բայց պայմանով, որ մնա այդ աթոռին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Որևէ ընդդիմություն չի կարող արտահերթ ընտրությանը դեմ խոսել․ դա փաստ է, քաղաքական նվազագույն կանոն, բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները։ Մենք տեսել ենք, անգամ նվազագույն լծակներ ունենալով՝ Փաշինյանն ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է իրականացնում»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում