Ժաննա Անդրեասյանն ասելիք չունի «Գոյ» թատրոնի հետ կապված

«Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ, ու թատրոններն ազատ են իրենց խաղացանկում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրեց, որ միավորման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրվել են։ 

«Դերասանների մտահոգությունն ու իրականությունը տարվեր բաներ են»,- նշեց նա։

Նրա դիտարկմամբ՝ պետք է աշխատանքներ տարվեն, որ այդ ընկալումները բերվեն նույն դաշտ։

«Ես ինչ ասելու էի, ասել եմ, ավել բան չկա ասելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։