Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տնտեսական արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հրամանագիրը կոչ է անում ընդունել «անհետաձգելի և արտակարգ միջոցներ երկրի բոլոր արտադրողական հատվածների պաշտպանության համար», որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է «Միացյալ Նահանգների կառավարության սակագնային քաղաքականությամբ», գրել են ԶԼՄ-ները։
Հրամանագիրն ուժի մեջ է լինելու պաշտոնական հրապարակման օրվանից 60 օր, սակայն դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել։
Մադուրոն ասել է, որ իր ստորագրած հրամանագիրը անմիջապես կփոխանցվի Ազգային ժողով ու Սահմանադրական պալատ։ Փաստաթուղթը հիմնված է Հանրապետության Սահմանադրության 337, 338 և 339 հոդվածների վրա։