Ալիեւը խոսել է «Հայաստանի հետ բարեկամանալու, փոխայցելությունների մասին»

Տնտեսական որևէ ինտեգրացիայի, նաև Հայաստանի հետ «անհապաղ բարեկամանալու» մասին խոսելը վաղաժամ է, դա իրատեսական չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում միջազգային ֆորումին։
Ելնելով վրացի գործընկերների կողմից վերջերս առաջարկված նախաձեռնություններից՝ Ալիեւը «պատրաստ է լրագրողների փոխայցելություններին և երկու երկրների համատեղ նիստերին՝ անդրսահմանային գետերի թեմայով»։
Ադրբեջանի ղեկավարը նաև կոչ է արել Հայաստանին «ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», քանի որ «գնդակն այժմ գտնվում Երևանի դաշտում է»։