ԱՄՆ-ում չինական ապրանքների համար 104% մաքսատուրքեր կգործեն․ այլ հայտարարություններ Թրամփից

Չորեքշաբթի օրվանից ԱՄՆ-ում չինական ապրանքների համար լրացուցիչ 104% մաքսատուրքեր կգործեն մինչև Պեկինը չհամաձայնի ԱՄՆ առևտրային գործարքի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահից այլ հայտարարություններ`
- Չինաստանն ի վերջո գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ;
- Չինաստանի միջոցները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի կողմից սահմանված տուրքերի փոխհատուցմանը, «կանոններից դուրս են»;
- ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի դեղագործական ապրանքների համար;
- ԱՄՆ մաքսատուրքերը ստիպում են երկրներին «համբուրել իմ հետույքը» նոր առևտրային գործարքների համար․ «Ասում եմ ձեզ, այս երկրները մեզ զանգում են ու համբուրում իմ հետույքը, նրանք մեռնում են գործարք կնքելու համար։ Խնդրում եմ, խնդրում եմ, գործարք կնքեք։ Ես ամեն ինչ կանեմ, սըր»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ավելի քան 70 երկրներ պատրաստ են բանակցել Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ։