Մոսկվայի մարզում գիշերը 14 անօդաչու թռչող սարք է խոցվել, վնասվել են տներ, երեխա է զոհվել․ իրավիճակը ՌԴ-ում
Գիշերը ՀՕՊ-ը 14 անօդաչու թռչող սարք է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային թաղամասերում, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Ընդհանուր առմամբ, այս գիշեր հակաօդային պաշտպանությունը 14 անօդաչու թռչող սարք է խոցել Պոդոլսկի, Ռամենսկոեի, Լյուբերցիի, Դոմոդեդովոյի և Կոլոմնայի քաղաքային թաղամասերում»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ռամենսկի քաղաքային թաղամասում գիշերային անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ինը տարեկան երեխա է սպանվել։ Շրջանի ղեկավարի խոսքով, տուժել են բազմաբնակարան շենքեր, հրդեհներ են բռնկվել Սպորտային ավանի բնակարաններում։
«Բոլոր շտապօգնության ծառայություններն արագ ժամանել են դեպքի վայր։ Այնտեղ է նաեւ թաղապետը, շտաբ է կազմակերպվել»,- գրել է Վորոբիեւը։
Վորոբյովը պարզաբանել է, որ մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Վիսոկովոլտնայա փողոցում գտնվող տանը՝ վնասվել է իններորդ հարկի բնակարանը, կա մեկ զոհ։
Կադրերը՝ այստեղ