Սանկտ Պետերբուրգում երիտասարդն ընկել է գնացքի ռելսերի տակ

Սանկտ Պետերբուրգում երիտասարդն ընկել է գնացքի ռելսերի տակ

Սանկտ Պետերբուրգում երիտասարդն ընկել է գնացքի ռելսերի տակ, այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հետաքննչական վարչությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա տղան ծրագրել էր գնալ պապի մոտ։ Երիտասարդը մեքենայից իջել է Դաչնոյե հարթակի վրա և ստիպված է եղել անցնել գծերը՝ SNT հասնելու համար։ Այդ պահին կառամատույցին մոտեցել է արագընթաց գնացք ու հարվածել դպրոցականին։ Երիտասարդին փրկել չի հաջողվել։

 

Դեպքի հիման վրա վարչությունը քրեական գործ է հարուցել երկաթուղային տրանսպորտի անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։