Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում ինքնաթիռներ, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է օդային նավահանգստի ներկայացուցիչը՝ Մոսկվայի և Մոսկվայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ֆոնին։
«Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի որոշմամբ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի շահագործման վրա»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ 13 չվերթ է ուղարկվել Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի և Սանկտ Պետերբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են այն ուղեւորների հետ, որոնց թռիչքները հետաձգվել են։
Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Մինչ այս Մոսկվայի մարզի Ժուկովսկու օդանավակայանը նույնպես փակ էր թռիչքների ժամանման և մեկնման համար։
Հիշեցնենք, որ ՌԴ տարածքում մեկ գիշերվա ընթացքում 144 ուկրաինական ԱԹՍ է խոցվել. կա զոհ և տուժածներ։
Կադրերը՝ այստեղ